ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2020 12:26
Առանց համաձայնության տեսաձայնագրել է քաղաքացու խոսակցությունը
Հուլիսի 20-ին Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ Ա. Ա.-ի
դիմումն այն մասին, որ հուլիսի 9-ին ժամը 14:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 դպրոցի դիմացի խաչմերուկում «Նիսսան X-Trail» ավտոմեքենայից ոմն Վ. Գ.-ն (տվյալներն ճշտվում են) առանց իր համաձայնության տեսաձայնագրել է խոսակցությունը և տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ երևում է իր դեմքը և լսվում է խոսակցությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: