ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.07.2020 12:03
Ապօրինի տեղեկություններ է հավաքել անձնական կյանքի մասին ու տարածել
Հուլիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1976թ.ծնված Լ. Պ.-ն գրավոր հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի բնակչուհի, 1973թ.ծնված Ի. Ս.-ն իր անձնական կյանքը` լուսանկարների տեսքով հրապարակման է ենթարկում իր հարազատների շրջանում և լուրջ մտավախություն կա, որ տվյալ լուսանկարները կհրապարակի սոցցանցերում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: