ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.04.2019 11:33
ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍ
Ս.թ.ապրիլի 10-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ստուգել են Մարտակերտի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ս. Գ-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է թվով 5 հատ սազան, 5 հատ կողակ և 1 հատ կարպ տեսակի ձուկ, որը Ս. Գ-ն ապրիլի 9-ին ձկնորսական ցանցի միջոցով ապօրինի որսացել է «Սարսանգի» ջրամբարից:
Ձկները և ձկնորսական ցանցը վերցվել են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: