ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.12.2015 17:53
Ապօրինի որս
Դեկտեմբերի 9-ին ապօրինի որս կատարելու կասկածանքով զննության է ենթարկվել Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Վ. Ա-ին պատկանող՝ առանձնատանը գտնվող սառնարանը, որտեղ հայտնաբերվել է շուրջ 6 կգ որսի միս:
Ըստ Վ. Ա-ի հայտարարության՝ նշված միսը վայրի այծյամի միս է, որը որսացել է նույն համայնքի վարչական տարածքի անտառահատվածից:
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 միավոր ազդանշանային ատրճանակ` ձևափոխված ինքնաշեն 7,62 մմ տրամաչափի և 32 տրամաչափի փամփուշտի 4 պարկուճ: