ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2020 15:48
Ապօրինի մուտք է գործել բակ
Հունիսի 2-ին Մարտունու շրջանի բնակիչ,1955թ.ծնված Բ. Հ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում իրենց տան բակում նկատել է անծանոթ մարդու:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ հունիսի 2-ին ժամը 04:00-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Մ. Բ.-ն գողություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել Սոս գյուղում տեղակայված Բ. Հ.-ին պատկանող տան բակ, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: