ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2019 12:36
Ապօրինի ձկնորսություն
Ս.թ.հունիսի 21-ին ԱՀ ոստիկանության քարտուղարություն է ստացվել ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնից տեղեկանք առ այն, որ հունիսի 18-ին ժամը 17:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի «Թութխուն» գետում Շահումյանի շրջանի բնակիչ, 1974թ.ծնված Ա. Զ-ն, Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1980թ.ծնված Ա. Պ-ն, 1982թ.ծնված Վ. Ս-ն և 1983թ.ծնված Ս. Ե-ն թարփով ապօրինի «Կարմրախայտ տեսակի ձուկ որսալիս, նրանց են մոտեցել ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները և հայտնել, որ ապօրինի ձուկ որսալն արգելված է օրենքով, որին ի պատասխան վերջիններս անպարկեշտ պահվածք են դրսևորել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: