ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.03.2019 10:39
Ապօրինի ձեռք է բերել մարտական փամփուշտներ
Ս.թ. մարտի 11-ին Հադրութի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել վիճակագրական քարտն առ այն, որ հունվարի 5-ին, ժամը 15:00-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ,1994թ.ծնված Մ. Ա-ն ուղղակի դիտավորությամբ Հադրութի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Գ-ից Տումի գյուղի վարչական տարածքի «Հուռեն թալա» կոչվող վայրում, ապօրինի կերպով ձեռք բերելով ռազմամթերք հանդիսացող 29 հատ մարտական փամփուշտներ, մինչև նույն օրը, ժամը 18:00-ի սահմանները, իրեն պատկանող «ՎԵՊՐ ԿՄ» մոդելի, որսորդական ակոսափող հրազենի պահեստատուփում ապօրինի կերպով կրել է դրանք, որից հետո Տումի գյուղ վերադառնալու ճանապարհին ոստիկանության աշխատակցի կողմից հայտնաբերվել և վերցվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: