ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2018 14:58
Ապօրինի ձեռնարկատիրություն
Մարտի 29-ին ԱՀ ոստիկանության տնտեսական պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ՝ 1970թ. ծնված Հ.Շ-ն, 2016-2017թթ. ընթացքում «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառպետության մի շարք հատատեղերից կազմակերպել և մթերել է ընդհանուր հաշվով մոտ 2750 մ3 վառելափայտ, որն էլ առանց պետական գրանցման և հարկային պարտավորությունների կատարման վաճառել տարբեր քաղաքացիների՝ 1 մ3 8000 դրամով, դրանով իսկ պետությանը պատճառել նյութական վնաս:
* * *
Մարտի 29-ին ԱՀ ոստիկանության տնտեսական պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ՝ 1961թ. ծնված Ս.Ս-ն, 2016-2017թթ. ընթացքում «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառպետության մի շարք հատատեղերից կազմակերպել և մթերել է ընդհանուր հաշվով մոտ 1000 մ3 վառելափայտ, որն էլ առանց պետական գրանցման և հարկային պարտավորությունների կատարման վաճառել տարբեր քաղաքացիների՝ 1 մ3 9000 դրամով, դրանով իսկ պետությանը պատճառել նյութական վնաս:
* * *
Մարտի 29-ին ԱՀ ոստիկանության տնտեսական պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի բնակիչ՝ 1955թ. ծնված Բ.Բ-ն հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շարժառիթով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, անցնելով պաշտոնեական լիազորությունները, 2017թ. սեպտեմբեր ամսին, սահմանված կարգի խախտմամբ, առանց ձևակերպման Նոր Ղազանչի գյուղի բնակիչ՝ 1989թ. ծնված Ն.Հ-ն տնօրինմանն է հանձնել անտառպետության անվամբ վառելափայտի արտահանման համար դուրս գրված հատատեղը, որն էլ առանց պետական գրանցման և հարկային պարտավորությունների կատարման կազմակերպել է վառելափայտի մթերման և իրացման աշխատանքները: