ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 12:03
Ապօրինի ծառեր են հատել
Դեկտեմբերի 23-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Հաթերքի անտառպետության թիվ 6 պահաբաժնի «Զալլի Գյոլ» կոչվող տեղամասից ՀՀ Տավուշի մարզի բնակիչ,1980թ.ծնված Ա. Մ.-ի կողմից ապօրինի հատվել է թվով 14 հատ տարբեր տեսակի ծառ՝ պետությանը պատճառելով 993.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Դեկտեմբերի 23-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել նյութերն առ այն, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառպետության թիվ 7 պահաբաժնի «Չալին Շեն» կոչվող տեղամասից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է թվով 35 հատ տարբեր տեսակի ծառ՝ պետությանը պատճառելով 1.775.000 ՀՀդրամի նյութական վնաս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: