ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.11.2018 11:29
Ապօրինի ծառահատում
Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից՝ ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին նյութեր են ստացվել առ այն, որ ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 20:35-ին Երևան քաղաքի Խանջյան փողոցից ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Գ-ն, ով ԱՀ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղից առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել 3 մ խորանարդ վառելափայտ և «ՖՈՐԴ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: