ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 09:49
Ապօրինի ծառահատում
Սեպտեմբերի 12-ին ժամը 11:30-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքից շրջանային բաժին զեկուցագիր է ներկայացվել առ այն, որ ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1966թ. ծնված Ռ. Գ.-ն 2019թ. սեպտեմբերի 5-ին իրեն պատկանող բենզոսղոցով «Փարիջա» կոչվող տարածքի հարակից «Արցախ անտառ» ՊՈԱԿ-ի Կովսականի անտառտնտեսությունից ապօրինի հատել է 3 հատ բոխի և 3 հատ կաղնի տեսակի ծառեր:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: