ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2018 11:32
Ապօրինի ծառահատում
Ս.թ.նոյեմբերի 2-ին ժամը 20:00-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները Հադրութի վարչական տարածքում, ստուգման նպատակով կանգնեցրել են Ս. Ա-ի կողմից վարած «FORD TRANSIT 80» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է «Սոսենի» տեսակի վառելափայտ։
Պարզվել է , որ Ս. Ա-ն և նշված մեքենայի ուղևորներ՝ Մարտունի քաղաքի բնակիչներ, եղբայրներ՝ 1991թ.ծնված Հ. Գ-ն և 1994թ.ծնված Վ. Գ-ն,նշված վառելափայտը ապօրինի հատել են Հադրութի վարչական տարածքի տեղամասից։
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: