ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.05.2019 10:38
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Ս.թ.մայիսի 20-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Տառնավազի անտառպետության թիվ 6 պահաբաժնի 29 և 30 տեղամասից անհայտ անձինք ապօրինի հատել են տարբեր տեսակի 31 ծառ` պետությանը պատճառելով 352.000 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: