ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.05.2019 11:03
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ մայիսի 3-ին ժամը 03:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կոռինձոր գյուղի վարչական տարածքում, առանց ձեռք բերման օրինական փաստաթղթերի, վառելափայտ բարձած վիճակում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան։
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Մ-ն մոտ 15 մ³ վառելափայտը ապօրինի հատել է Շուշիի շրջանի անտառներից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: