ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.06.2018 11:53
Ապօրինի ծառահատում
Հունիսի 4-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձանց կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի Հակարիի անտառպետության թիվ 4 պահաբաժնի «Հատկ» կոչվող տեղամասից կատարվել է ընդհանուր 35 հատ կաղնի և բոխի տեսակի ծառերի ապօրինի հատում՝ պատճառելով ընդհանուր առմամբ 598.000 դրամ նյութական վնաս: