ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2016 16:22
Ապօրինի ծառահատում
Մարտի 29-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնում գրություն է ստացվել այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի անտառպետության թիվ 3 պահաբաժնից անհայտ անձինք ապօրինի հատել են տարբեր տեսակի 20 ծառ` պետությանը պատճառելով 292.000 դրամի նյութական վնաս:
*****
Մարտի 24-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Այգեստանի անտառպետության թիվ 9 պահաբաժնից 162 հատ տարբեր տեսակի ծառեր ապօրինի հատելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառերից 37-ը հատել է Խնածախ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Վ. Գ-ն, իսկ 32 հատը` 1991թ. ծնված Կ. Կ-ն (բն. է նշված գյուղում):