ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2020 12:08
Ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է
Սեպտեմբերի 16-ին հաղորդվել էր Մոխշմհատ համայնքի վարչական տարածքի «Թուխնկալի» կոչվող տեղանքից անհայտ անձի կողմից ապօրինի ծառահատում կատարելու վերաբերյալ:
ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ.մայիս ամսին նշված ծառերից 16 հատը ապօրինի հատել է 1991թ.ծնված Մ. Ո.-ն, 29 հատը՝ 1992թ.ծնված Ռ. Ղ.-ն, իսկ 11 հատը՝ 1992թ.ծնված Վ. Ա.-ն :
Երեքն էլ հանդիսանում են Ասկերանի շրջանի բնակիչներ։