ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.08.2014 14:57
Ապօրինի ծառահատման դեպքեր
Օգոստոսի 21-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի վարչական տարածքից անհայտ անձինք ապօրինի հատել են 8 բարդի` պետությանը պատճառելով 378.000 դրամի նյութական վնաս:
* * *
Օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին նյութեր են ստացվել այն մասին, որ ս. թ. օգոստոսի 4-ին բերման է ենթարկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 36 շենքի N բնակարանի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Հ-ի վարած «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 26.8մ3 վառելափայտ` առանց համապատասխան փաստաթղթերի, որը Ա.Հ-ն գնել է Կապան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Բ. Ա-ից:
Պարզվել է, որ Բ. Ա-ն վերոնշյալ վառելափայտը ապօրինի հատել է Քաշաթաղի շրջանի Որոտան համայնքի տարածքից: