ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2020 13:42
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել
Օգոստոսի 12-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ համատեղ ԱՀ Բնապահպանական կոմիտեի հետ պարզվել է, որ 2020թ.մայիս ամսին Մարտունու շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ծ. Ա.-ն Մյուրիշեն գյուղի վարչական տարածքի «Ղազյուն օրթ» կոչվող տեղամասից ապօրինի հատել է 21 հատ տարբեր տեսակի ծառեր:
Պատճառված նյութական վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: