ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2015 16:02
Ապօրինի ծառահատման 2 դեպք է բացահայտվել
2015թ. հունիսի 5-ին և 13-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Հադրութի մասնաճյուղի Հին Թաղերի անտառպետության թիվ 13 պահաբաժնից անհայտ անձանց կողմից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառահատումները կատարել են Մոխրենես գյուղի բնակիչներ` 1968թ. ծնված Վ. Պ-ն, 1992թ. ծնված Գ. Պ-ն, 1962թ. ծնված Հ. Ա-ն և 1965թ. ծնված Վ. Ա-ն: