ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 11:29
Ապօրինաբար տիրացել է ավտոմեքենային
Դեկտեմբերի 30-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 1985թ.ծնված Հ. Հ.-ն նոյեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքի Գյուրջյան փողոցի տներից մեկի մոտ գտնվող ավտոտնակից, առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է «ՎԱԶ-2107» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան և շահագործել մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը։
Վնասի չափը ճշտվում է։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: