ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.11.2018 12:09
Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում
Ս.թ.նոյեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին է մուտքագրվել ԱՁ-ից մեկի սնանկության գործով կառավարիչ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Խ-ի եզրակացությունն այն մասին, որ նշված ձեռնարկությունը ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.02.2018թ. վճռի համաձայն ճանաչվել է սնանկ և սնանկության գործընթացի ժամանակ 18.04.2018թ. նշված դատարանի որոշմամբ արգելվել է «Գազ-2705» ավտոմեքենան օտարել կամ այլ գույքային իրավունքների իրացման գործողություններ կատարել, սակայն նշված գույքը օտարվել է` դրանով, իսկ կատարելով անօրինական գործողություններ սնանկության ընթացքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: