ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.03.2020 14:31
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել
Մարտի 5-ին ժամը 14:05-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին Մարտունու շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Գ. Մ.-ն վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել հարակից դաշտում, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի անսթափ լինելը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: