ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.01.2020 11:26
Անչափահաս որդուն ապրուստի միջոց չի վճարում
Հունվարի 16-ին Ասկերան քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ն. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ իր նախկին ամուսին`Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Գ. Ա.-ն 2017թ. սեպտեմբեր ամսից մինչ այսօր, չարամտորեն խուսափում է իր անչափահաս որդուն ապրուստի միջոց վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: