ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.04.2019 11:00
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. ապրիլի 5–ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ վարույթում քննվող համապատատասխան քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2015թ. մայիսի 26-ից մինչև ս.թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղակայված ‹‹Էյ-Տի-Էյ Վանք Լես›› ՓԲԸ-ից հափշտակվել է թանկարժեք նկարներ, արձաններ, բենզինի լիցքավորման սարք, ավտոլվացման սարքեր և լուսաձայնային սարքավորումներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: