ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.06.2019 13:00
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հունիսի 13-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Մ. Գ-ն ս.թ. մայիս ամսվա ընթաքցքում Խնապատ գյուղի վարչական տարածքի արոտավայրից գողացել է նույն շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Ս. Շ-ին պատկանող 2 գլուխ գառը, որոնք նույն օրը իրացրել է Ասկերան քաղաքում տեղակայված ռեստորանային համալիրներից մեկում։
Վնասի չափը պարզվում է:
Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն ս.թ. հունիսի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում Խնապատ գյուղի վարչական տարածքի արոտավայրից գողացել է նույն շրջանի բնակիչ,1956թ.ծնված Հ. Խ-ին պատկանող 2 գլուխ գառը, որոնք նույն օրը իրացրել է Ասկերան քաղաքում տեղակայված ռեստորանային համալիրներից մեկում։
Վնասի չափը պարզվում է:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: