ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.04.2019 11:26
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. ապրիլի 11-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ մայրաքաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Հ-ն ս.թ. մարտի 23-ին ժամը 12:00-ի սահմաններում մուտք է գործել մայրաքաղաքի Շահինյան փողոցի տներից մեկի նկուղ և գողացել նույն տան բնակիչ` 1970թ.ծնված Ս. Ա-ին պատկանող էլեկտրական պտուտակը և նույն օրը 10 000 դրամով իրացրել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1967թ.ծնված Գ. Ս-ին:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: