ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.04.2019 11:43
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ս.թ.ապրիլի 2-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման ենթարկված մայրաքաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ա. Բ-ն ս.թ. մարտ ամսվա կեսերին ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 117 տուն և տան հյուրասենյակի սեղանից գաղտնի հափշտակել 150.000 դրամ գումար:
Պարզվել է նաև որ վերջինս ս.թ. փետրվար ամսվա սկզբին ապօրինի մուտք է գործել վերոնշյալ տուն և տան հյուրասենյակում առկա սպորտային հագուստից գաղտնի հափշտակել է 98.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: