ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.10.2014 14:48
Անձնական զննությամբ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրանյութ
Հոկտեմբերի 1-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից անձնական զննության են ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Պարսեղովի փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Գ. Զ-ն և Վ. Վաղարշյան փողոցի 1-ին փակուղու N տան բնակիչ, 1984թ. ծնված Ա. Զ-ն: Նրանց մոտ հայտնաբերվել է 0.3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված և 2 կաթուցիկ, որով պատրաստվում էին գործածել նշված թմրամիջոցը: