ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2018 11:39
Անհայտ անձը գողացել է խոշոր չափերի գումար
Ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 08:00-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1950թ.ծնված Վ. Գ-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդել է այն մասին, որ իր խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ բացել է Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված Վ. Գ-ին պատկանող առևտրի սրահի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել և գաղտնի հափշտակել 1.400.000 դրամ և 2 շիշ հյութ: