ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2019 10:34
Անհայտ անձը գողացել է ավտոմեքենայի անիվները
Ս.թ.մարտի 4-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ս. Ա-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ անհայտ անձը գողացել է տան դիմացի ճանապարհահատվածում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի անիվները:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ մարտի 3-ի ժամը 19։00-ից մինչև մարտի 4-ի ժամը 07։20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը գողացել է վերոնշյալ վայրում կայանված Ս.Ա-ի ավտոմեքենայի անիվները։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: