ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2019 11:02
ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ԳՈՂԱՑԵԼ Է 20.000 ԳՈՒՄԱՐ
Ս.թ. հունիսի 14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1979թ.ծնված Գ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ հունիսի 12-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 13-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց բնակարանում գտնվող իր պայուսակից գողացել է 20.000 դրամ:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Բ-ն:
Ա. Բ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: