ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2019 11:24
Անհայտ անձը ավտոմեքենայի թափքից գողացել է կենցաղային ապրանք
Ս.թ.հունվարի 26-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ անհայտ անձը (անձինք), մեխանիկական ներգործության միջոցով պոկելով ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Ս-ի կողմից մայրաքաղաքի Նաբերեժնայա 10 հասցեում կայանված «ՍԲՍ» ընկերությանը պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքի դռների կնիքը, բացել է դուռը և գողացել 656.239.5 դրամի կենցաղային ապրանք, ընկերությանը պատճառելով խոշոր նյութական չափերի հասնող վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: