ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.10.2014 17:24
Անասնաֆերմայում հայտնաբերվել է թմրանյութ
Հոկտեմբերի 15-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչության և Շուշիի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի վարչական տարածքում գտնվող անասնաֆերմայում զննությամբ հայտնաբերել են 109 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված և թվով 7 հատ կանեփի սերմեր, որը պատկանում էր նույն անասնաֆերմայի հովիվ` ՀՀ Գորիսի շրջանի Տեղ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Վ. Գ-ին: