ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2014 16:19
Անասնաֆերմայի տարածքից խողովակներ էր գողացել
Սեպտեմբերի 14-ին Շուշի քաղաքի Հայրումյան փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Պ. Ս-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ սեպտեմբերի 3-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի «Վիշապաձոր» կոչվող տեղամասում գտնվող` իրեն պատկանող անասնաֆերմայի տարածքից անհայտ անձինք գողացել են 2 հատ 5 մետրանոց 76 մմ տրամաչափի երկաթե խողովակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը սեպտեմբերի 5-ին կատարել է Նիկոլ Դումանի փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1965թ. ծնված Կ. Ք-ն: