ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2018 12:14
Անասնագողությունը բացահայտվել է
Ս.թ. սեպտեմբերի 4-ին տեղեկատվություն էինք տարածել Քաշաթաղի և Սյունիքի մարզի Գորիսի շրջանի միջանկյալ տարածքից Ա. Հ-ին պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գողանալու մասին։
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անասունները սեպտեմբերի 3-ին ժամը 01:00-ի սահմաններում գողացել է ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Մ-ն, ով անասունների միսը իրեն պատկանող «Վազ 2106» ավտոմեքենայով տեղափոխել է ՀՀ Արարատի մարզի Մասիս գյուղ և վաճառել նույն գյուղի բնակիչ,1976թ.ծնված Թ. Թ-ին: