ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.07.2020 15:27
ԱՀ ոստիկանությունն իրազեկում է
Արցախի Հանրապետության քաղաքացիները՝ հանրային ծառայություների համարանիշի վերաբերյալ տեղեկանք (սոցիալական քարտ), 1-ին անգամ անձնագիր ստանալու, անձնագրի փոխանակման, մանկական անձնագիր տրամադրելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու գործողությունների համար այսուհետ կարող են դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից։