Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

09.04.2020 13:34

ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է

 ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակամանը, ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ զույգ քույրեր Իննա և Աննա Վիտալիի Աբրահամյանները, ովքեր ընտրական հանձնաժողովի անդամներ են, մասնակցել են ընտրություններին և քվեարկել ըստ ընդգրկված ընտրատեղամասի, Աննա Աբրահամյանը` Ստեփանակերտի թիվ 1/11, իսկ Իննա Աբրահամյանը՝ թիվ 1/13: Ծրագրի 1 տառի վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն:

 

Անդրադառնալով ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելուն, տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է Սերգեյ Գեորգիի Առստամյանին, Գյուլչորա Խորենի Պետրոսյանին և Ռազմիկ Միքայելի Առաքելյանին, ովքեր բնակվում են Ստեփանակերտում, նշված օրը չեն բացակայել և յուրաքանչյուրը համապատասխանաբար, Ստեփանակերտի թիվ 1/23, թիվ 1/19 և թիվ 1/27 ընտրատեղամասերում մասնակցել են քվեարկությանը, ավելին Գյուլչորա Խորենի Պետրոսյանը հանդիսացել է նախագահի թեկնածու Մ.Պողոսյանի վստահված անձը`գտնվելով ընտրատեղամասում:

Իսկ ինչ վերաբերում է Թամարա Վագիֆի Գևորգյանի` ՀՀ սահմաններից դուրս գտնվելով քվեարկությանը մասնակցելու դեպքին, նշենք, որ վերջինս գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և Ստեփանակերտի թիվ 1/23 ընտրատեղամասում նրա անվան դիմաց՝ ընտրացուցակի 1118-րդ համարի տակ լրացվել է եղբոր՝ Հրանտ Վագիֆի Գրիգորյանի` քվեարկությանը մասնակցելու տվյալները, իսկ վերջինիս անվան տվյալների՝ ընտրացուցակի 1119-րդ համարի տողը մնացել է դատարկ, հասկանալի է, որ շփոթմունք է, դիտավորություն չկա:

Լրացուցիչ ցուցակների պատճենները չտրամադրելու և չհրապարակելու առումով նշենք, որ օրենքի նորմ չի հանդիսանում լրացուցիչ օրինակ պահելը, ինչը տրամադրվել է յուրաքանչյուր ընտրատեղամասի և կարող է ձեռք բերվել ԿԸՀ-ի միջոցով, հիմնական ցուցակների հետ հրապարակել հնարավոր չէ, քանի որ լրացուցիչ ցուցակների որոշ մասը կազմվում է տեղամասում` ընտրությունների օրը մինչև քվեարկության ավարտը: