ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.07.2020 12:23
ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում
Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում ստեղծված արագ արձագանքման դասակում, պրոֆիլակտիկայի բաժնում, պարեկապահակետային գումարտակում, միջին և կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան քաղաքացիներ, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել ԱՀ ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (047)-94-61-02 կամ (047)-94-14-67 :