ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.04.2020 11:24
ԱՀ ոստիկանությունը բացահայտել է երկաթյա խողովակների հափշտակելու դեպքը
Ապրիլի 22-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1991թ. ծնված Կ. Բ.-ն ապրիլի 14-ին ժամը 06:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբյուրի մոտակայքից գաղտնի հափշտակել է համայնքին պատկանող 13մ. երկարությամբ 60մմ տրամաչափի 3 հատ երկաթյա խողովակներ, որոնք իրացրել է Ասկերանի շրջանի Ակնա թաղամասում:
Վնասի չափը պարզվում է:
Կ. Բ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին, միջոցներ են ձեռնարկվում գողոնն առգրավելու ուղղությամբ:
Պարզվել է նաև, որ վերջինս և Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Գ.-ն ապրիլի 18-ին ժամը 09:00-ի սահմաններում Ակնա թաղամասի «Չուլյու» կոչվող տեղանքում գտնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Հ. Հ.-ին պատկանող չօգտագործվող անասնաֆերմայի տարածքից գաղտնի հափշտակել են 4 հատ 150մմ տրամաչափի երկաթյա խողովակներ, որոնք իրացրել են Ակնա թաղամասում, իսկ ապրիլի 19-ին նույն տեղից փորձել են հափշտակել մոտ 15մ. երկարությամբ 1 հատ 150մմ տրամաչափի խողովակ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել:
Վնասի չափը պարզվում է:
Ա. Գ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին, միջոցներ են ձեռնարկվում գողոնն առգրավելու ուղղությամբ:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: