ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2020 15:38
ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի և ՃՈ ՕԿԿ-ի ծառայողների հետ ստուգարք է անցկացվել
Փետրվարի 4-ին «ԱՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ԱՀ կառավարության որոշման պահանջներով կատարման և դրանց նկատմամբ ներգերատեսչական հսկողության կարգը հաստատելու մասին ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի ծառայողների և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների հետ ստուգարք է անցկացվել:
Անցկացված ստուգարքի ընթացքին հետևել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Ենգիբարյանը: