Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

06.11.2018 16:16

ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի խորհրդակցությունը ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ

ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի խորհրդակցությունը ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ

2018թ. 2-րդ կիսամյակում ԱՀ ոստիկանության ղեկավարության մոտ անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն` սույն թվականի նոյեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԱՀ ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ։
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր առ 01.11.2018թ արդարացման հիմքերով վարույթը կարճված քրեական գործերի ուղղությամբ տարված աշխատանքներին։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության մայոր Նարեկ Գրիգորյանը։
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության ՔՎ քննիչների կողմից վարույթ է ընդունվել ընդհանուր առմամբ թվով 325 քրեական գործ՝ ընդդեմ նախորդ տարվա 279-ի։ Հաշվետու ժամանակահատվածում կարճված 91 քրեական գործերից 44-ը կարճվել է արդարացման հիմքերով, որոնցից 6-ը՝ հանցադեպի բացակայությամբ։
Ոստիկանության պետի տեղակալը, հանգամանալից վերլուծելով նշված քրեական գործերի նախաքննության ընթացքն ու արդյունքները, պահանջեց անշեղորեն պահպանել օրենքի տառը և հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարելուց հետո միայն որոշում կայացնել՝ քրեական հետապնդում հարուցելու մասին։