Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

16.06.2018 12:20

ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի խորհրդակցությունը ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ

ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի խորհրդակցությունը ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ

    2018թ. 1-ին կիսամյակում ԱՀ ոստիկանության ղեկավարության մոտ անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն` սույն թվականի հունիսի 16-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԱՀ ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ։

   Խորհրդակցության օրակարգը նվիրված էր առ 01.06.2018թ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վերլուծությանը:

   Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ¸  ոստիկանության մայոր Նարեկ Գրիգորյանը։

  Ըստ հիմնական զեկուցողի շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առարկան լայն իմաստով որպես այդպիսին հանդես է գալիս մարդուն շրջապատող ողջ շրջակա միջավայրը¸ իսկ նեղ առումով՝ ինչպես բնական ռեսուրսները (ջուրը¸ օդը¸ բույսերը և այլն) այնպես էլ մարդկային գործունեության արդյունքները¸ որոնք ազդում են շրջակա միջավայրի և դրա առանձին տարրերի վրա (օրինակ¸ արգելված վտանգավոր քիմիական¸ կենսաբանական նյութերը¸ թափոները)։

      Ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության ՔՎ քննիչների կողմից հարուցվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 18 քրեական գործ¸ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14-ի համեմատ։

     Ոստիկանության պետի տեղակալը, հանգամանալի վերլուծելով նշված քրեական գործերի նախաքննության ընթացքն ու արդյունքները, պահանջեց անշեղորեն պահպանել օրենքով սահմանված քննության ժամկետները և միջոցներ ձեռնարկել ինչպես  նախաքննության օբյեկտիվության լիարժեք ապահովման¸ այնպես էլ պատճառված նյութական վնասի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում։