Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

29.08.2018 10:18

ԱՀ ոստիկանության պետը պարգևատրեց ծառայողական եռամարտի առաջնության մրցանակակիրներին

ԱՀ ոստիկանության պետը պարգևատրեց ծառայողական եռամարտի առաջնության մրցանակակիրներին

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ոստիկանության կանոնադրության համապատասխան դրույթի համաձայն, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սույն թվականի օգոստոսի 28-ին կազմակերպվել և անցկացվել է ոստիկանության ծառայողական եռամարտի առաջնություն։
Առաջնությանը մասնակցում էին ոստիկանության բոլոր ստորաբաժանումների երեքական ծառայողների և մեկ ներկայացուցչի կազմով ընտրված թիմերը։
Եռամարտի առաջին վարժությունը «Մակարով» տեսակի ատրճանակով կատարվող հրաձգությունն էր, որին հաջորդեց նռնակի նետում, իսկ վերջում արդեն 100 մետր վազք տարածությունում վարժաձևը։ Ոստիկանության ծառայողները մեծ ոգևորությամբ էին մասնակցում եռամարտի առաջնությանը։ Բնական է, որ նրանցից յուքանչյուրը ձգտում է գրանցել ամենաբարձր ցուցանիշը և գերազանցել գործընկերոջը։
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Ծառայողական եռամարտի առաջնության թիմերին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը։ Կարևորելով նման առաջնությունների իրականացումը ոստիկանության ծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման առումով, ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ ֆիզիկական և մարտական պատրաստականության բաժանմունքը ավելի հաճախակի կկազմակերպի և կիրականացնի նման միջոցառումներ։
Թիմային կարգով առաջին հորիզոնականը նվաճած ոստիկանության Շահումյանի շրջբաժնի, երկրորդ հորիզոնականը՝ ոստիկանության պետական պահպանության վարչության և երրորդ հորիզոնականը՝ ոստիկանության կենտրոնական ապարատի հավաքականները արժանացան դրամական պարգևի, իսկ ընդհանուր ծառայողական եռամարտի լավագույն արդյունքներ արձանագրած ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայության բաժնի տեսուչ-թիկնապահ, ոստիկանության կապիտան Վագիֆ Մինասյանը պարգևատրվեց արժեքավոր նվերով։