Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 16.04.2024 Արխիվ

24.01.2018 11:27

ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության վարչության 2017թ. ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հունվարի 17-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում ամփոփվեց 2017թ. ծառայողական գործունեության արդյունքները:

Խորհրդակցությունը ղեկավարում էր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Մասնակցում էր ճանապարհային ոստիկանության անձնակազմը:  

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում գրանցվել է 77  ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել` 89 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 61 պատահարի, 11 զոհի և 69 վիրավորի դիմաց: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 16-ով, զոհերի քանակը 5-ով, իսկ վիրավորների թիվը` 20-ով:

Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 11-ը՝ տեղի է ունեցել անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 13-ը՝ արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 32-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 5 դեպք գրանցվել է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 1 դեպք` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 1 դեպք` ղեկին քնելու, 20-ական դեպք՝ վազանցի կանոնների խախտման և տրանսպորտային միջոցների անսարքության պատճառով¸ 1-ական դեպք՝ նշանների և գծանշումների պահանջների անտեսման ու մարդկանց փոխադրման կանոնների խախտման պատճառով և 8 դեպք՝ հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման պատճառով։

ԱՀ ոստիկանության պետը¸ ըստ շրջանների մեկ առ մեկ վերլուծելով  և հրապարակելով արձանագրած ցուցանիշները¸ բավարար գնահատեց ճանապարհային ոստիկանության 2017թ. ծառայողական գործունեության արդյունքները և ճանապարհատրանսպորտային պատահարներ ծնող պատճառների ու պայմանների իսպառ բացառման նպատակով մի շարք ուղղություններով հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։  

«Մեր նպատակը ոչ թե վարչական իրավախախտումների հայտնաբերումն է¸ այլև երթևեկության անվտանգության անշեղ ապահովումը¸ ուստի հանձնարարում եմ իրականացնել շրջիկ ծառայություն¸ նախապատվությունը տալ վարորդներին և հետիոտներին բարձրախոսով զգուշացնելուն և անաչառ գտնվել բոլորի հանդեպ»։

Ոստիկանության պետը հանձնարարեց նաև ակտիվացնել բացատրական և քարոզչական աշխատանքները անվտանգության ամրագոտիների պարտադիր կիրառման¸ ինչպես նաև ճանապարհը հետիոտնային անցումներով հատելու կուլտուրան ամրապնդելու ուղղությամբ։