Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

29.12.2017 18:10

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

 

 ԱՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, համակարգի ծառայողների  ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 
2017թ-ին  Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակել է համակարգի բարեփոխումների ընթացքը¸ որոնք միտված են ինչպես  հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման¸ այնպես էլ  հասարակական կարգի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները որակական նոր հարթություն տեղափոխելուն¸ ու չնայած հասարակական անվտանգության ապահովման տեսանկյունից մենք դասվում ենք ամենաանվտանգ երկրների շարքում¸ սակայն ոստիկանությունը պարտավորված է էլ ավելի բարձրացնել երկրի անվտանգության համակարգը¸ որի միջոցով նպաստել Արցախի Հանրապետության հետայսու կայուն զարգացմանը։   
Հավաստիացնում եմ¸ որ 2018թ-ին ոստիկանությունը կհամախմբի իր բոլոր ուժերն ու միջոցները քաղաքացիներին՝ հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու¸ հանցագործությունների հայտնաբերման¸ բացահայտման և   կանխարգելման¸ սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության ուղղությամբ։  
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն:
Շնորհավորում եմ մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին¸ հաշմանդամներին¸ սահմանագծում կանգնած մեր փառապանծ բանակի զինվորներին և նրանց հարազատներին, ազգիս մաղթում եմ խաղաղություն և միասնականություն:
Թող Նոր տարին նոր հույսեր¸ նոր եռանդ և բարությամբ լցված օրեր պարգևի բոլորիս։