ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.05.2019 16:03
ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
ԱՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և ծնողներին «Վերջին զանգ»-ի կապակցությամբ և մաղթում երեխաներին պայծառ ապագա:
Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և ուշադիր, թույլ չտալ երթևեկության կանոնների խախտումներ:
Շրջանավարտների ծնողներին դիմում ենք ողջախոհության. չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները` անցանկալի պատահարներից խուսափելու համար: Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամբ կկիրառի ներգործության խիստ միջոցներ: