ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.06.2020 15:17
ԱՀ ոստիկանության կողմից իրականացվող բացատրական աշխատանքները շարունակվում են
Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ և բացատրական աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի փողոցներում, հանրային սննդի կետերում, առևտրի սրահներում և հանրային տրանսպորտում։
Հարգելի քաղաքացիներ, պահպանեք սոցիալական հեռավորություն, պարտադիր կրեք պաշտպանիչ դիմակներ և մի վտանգեք ձեր և ձեր հարազատների առողջությունը: