ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2020 10:41
ԱՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են խանութներից կատարված գողությունները
Նոյեմբերի 24-ին հաղորդվել էր Վ. Բ.-ին պատկանող «Սիգմա Էլեկտրոնիքս» ՍՊԸ խանութներից գողություն կատարելու մասին։
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված գողությունը նոյեմբերի 8-ին կատարել են՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1999թ.ծնված Հ. Գ.-ն, 1996թ.ծնված Մ. Հ.-ն և 1999թ.ծնված Ա. Ա.-ն:
Գողոնը մասամբ վերցված է:
Նոյեմբերի 25-ին հաղորդվել էր Մաշոցի և Իսակովի հասցեներում գտնվող՝ Տ. Կ.-ին պատկանող խանութներից գողություն կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված գողությունները նոյեմբերի 8-ին և 10-ին կատարել են Ասկերանի շրջանի բնակիչ, 1999թ.ծնված Հ. Գ.-ն, 1996թ.ծնված Մ. Հ.-ն և 1999թ.ծնված Ա. Ա.-ն:
Գողոնը մասամբ վերցված է: