ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.09.2019 10:12
ԱՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը
Սեպտեմբերի 10-ին հաղորդագրություն էինք տարածել Մարտունու շրջանի Խերխան գյուղի «Նիսիբին տեղ» կոչվող տեղամասում անհայտ անձանց կողմից ապօրինի 164 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր հատելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ծառահատումները կատարել են Կոլխոզաշեն գյուղի բնակիչներ 1983թ. ծնված Ա. Ա.-ն, 1958թ. ծնված Օ. Ա.-ն և 1969թ. ծնված Ռ. Մ.-ն:
Վնասի չափը պարզվում է: